Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր քաղաքացիները չեն ուտում BMW-ի ֆառ. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Քաղաքականություն
naira-3

Այն տնտեսագետը, ով կներկայացնի, թե Հայաստանում նվազագույն կենսաապահովման զամբյուղը ինչքան է, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատրաստ է ներկայացնել Նոբելյան մրցանակի:    ԱԺ ամբիոնից պատգամավորը նշեց, որ Հայաստանում գնաճը այնքան չէ,  որքան ներկայացնում են կառավարության անդամները: Իսկ նրանք, ովքեր այդ տվյալները ներկայացնում են, պետք է ենթարկվեն պատասխանատվության: «2.6 տոկոս գնաճը, որ դուք հրապարակում եք, դուք քաջ գիտակցում եք, որ դա ուղղակի ապատեղեկատվություն է: Դուք չունեք ամոթ, եթե դուք ամոթ ունենայիք, դուք այստեղ չէիք փորձի թվային աճպարարություններ անել, միայն նրա համար որպեսզի կես ժամ հետո գաք եւ միահամուռ կերպով քվեարկեք եւ մերժեք այս նախագիծը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:    Նա նաեւ անդրադարձավ այն դիրտարկմանը, թե ավտոպահեստամասերի գների անկում է նկատվել. «Մեր քաղաքացիները չեն ուտում ԲՄՎ  ֆառ»: