A
A
Վոդոպյանովան նվաճել է Հայաստանի առաջին պատանեկան օլիմպիական ուղեգիրը
Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Յուլիա Վոդոպյանովան Մոսկվայում կայացած վարկանիշային մրցաշարում նվաճել է 2018թ պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր: Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, մեր մարզուհին այդ մրցումներում 56 մասնակիցների մեջ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Պատանեկան օլիմպիական խաղերը կկայանան այս տարվա հոկտեմբերի 6-18-ը, Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում: