Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փհենչհանում մարզուհուն սպառնացել են սպանել

Սպորտ
sport-sparnaliq-14.02.

Կանադացի մարզուհի Կիմ Բուտենը դարձել է վիրավորանքների եւ սպառնալիքների թիրախ, երբ Փհենչհանում ընթացող օլիմպիական խաղերում մեդալ է նվաճել: Այդ մասին հայտնում է Inside the Games-ը: Կանադուհին շորթ-տրեկի 500մ մրցավազքում չնայած զբաղեցրել է 4-րդ տեղը, սակայն դարձել է բրոնզե մեդալակիր, քանի որ առջեւում ընթացող հարավկորեացի մարզուհի Չխե Մին Չոնն որակազրկվել էր մրցավարների կողմից: Դա անչափ զայրացրել է տեղի մարզասերներին, որոնք վիրավորական, նույնիսկ՝ սպառնալից գրառումներ են կատարել Կիմ Բուտենի ֆեյսբուքյան էջում: Մասնավորապես՝ օգտատերերից  մեկը գրել է հետեւյալը. «Որտեղ գտնեմ՝ կսպանեմ»: Ըստ միջազգային օլիմպիական կոմիտեի, այդ միջադեպը անհարիր է օլիմպիական շարժմանը, սակայն միաժամանակ նշել է, որ իր ուժերից վեր է սոցցանցերում վերահսկողություն սահմանելը: