Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շվեյցարական բանկը արգելափակել է ՖԻԴԵ-ի հաշվեհամարները

Սպորտ
sport-fide-14.02.

Շախմատի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Ադրիան Զիգելը հայտնել է, որ շվեցարական բանկում գրանցված կազմակերպության հաշվեհամարները հնարավոր է արգելափակվեն: Ինչպես նշել է շախմատային չինովնիկը, դա կապված է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ: Բանն այն է, որ ռուսուստանցի միլիոնատերը 2015 թվականին ներգրավվել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի գործարարների ցուցակում՝ Սիրիայի կառավարության հետ համագործակցելու համար: Կիրսան Իլյումժինովը չնայած բազմիցս հերքել է այդ լուրը, սակայն նրա եւ իր կազմակերպությունների ամերիկյան հաշվեհամարները վաղուց սառեցված են: Ինչպես նշում են շվեյցարական լրատվամիջոցները, UBS բանկը պատրաստվում է արգելափակել ՖԻԴԵ-ի հաշվեհամարները հենց Կիրսան Իլյումժինովի պատճառով: