Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր հրաձիգները կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար

Սպորտ
a1hradzig-14.02.

Փետրվարի 16-26-ը հրաձգության Հայաստանի մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների հավաքականները Հունգարիայում կմասնակցեն Եվրոպայի տարբեր տարիքային առաջնություններին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Այն հատկապես կարեւոր է մեր պատանի հրաձիգների համար, որնք պայքարելու են Բուենոս Այրեսում 2019թ կայանալիք ամառային պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրերի համար. Եվրոպայի առաջնություններում Հայաստանը կներկայացնեն հետեւյալ 14 մարզիկ-մարզուհիները: Մեծահասակներ. Հրաչիկ Բաբայան, Քրիստիան Լաուեր, Իրինա Լաուեր, Մարիամ Միքայելյան (բոլորը՝ հրացան), Լիլիթ Մկրտչյան, Հովհաննես Մարգարյան (երկուսն էլ՝ վազող թիրախ), Նորայր Առաքելյան, Էլմիրա Կարապետյան (երկուսն էլ՝ ատրճանակ): Երիտասարդներ. Զավեն Իգիթյան (ատրճանակ): Պատանիներ. Հայկ Բաբայան, Վրեժ Թորոսյան, Նարեկ Ադամյան, Ալլա Պողոսյան (բոլորը՝ հրացան),  Բենիկ Խլղաթյան (ատրճանակ):