Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական ակումբները սկսել են 2018թ պատրաստման վերջին փուլը

Սպորտ
a1havaq-9.02.

Հայաստանի ֆուտբոլային ակումբները սկսել են մրցաշրջան-2018-ի նախապատրաստման վերջին փուլը: Գյումրիի «Շիրակն» ու Երեւանի «Բանանցը» երեկ մեկնել են Թուրքիա, որտեղ կանցկացնեն երկշաբաթյա ուսունամարզումային հավաք: Թիմերը նախատեսել են նաեւ ստուգողական հանդիպումներ: Մասնավորապես՝ «Շիրակը» արդեն վաղը կմրցի ուկրաինական «Վերեսի» հետ, իսկ չորս օր անց ուժերը կչափի ղազախական «Ակժաիկի» հետ: «Բանանցի» առաջիկա մրցակիցները դեռեւս հայտնի չեն: Կապանի «Գանձասար-Կապան» թիմն այսօր կմեկնի Կիպրոս, որտեղ հավաք կանցկացնի մինչեւ փետրվարի 24-ը: Կապանցիները ծրագրավորել են երեք ստուգողական խաղերի տեղի եւ արտասահմանյան թիմերի հետ: Վաղը Թուրքիա կմեկնի նաեւ հանրապետության չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը»: Դա կլինի թիմի երկրորդ ուսումնամարզական հավաքը: Առաջինում «Ալաշկերտն» արդեն անցկացրել է երկու ստուգողական հանդիպում, որից մեկում ոչ-ոքի է խաղացել՝ 1:1 (Տաշքենտի «Լոկոմոտիվի» հետ), իսկ երկրորդում 0:3 հաշվով պարտություն է կրել («Կիզիլ-Ժար»): Այս անգամ ալաշկերտցիները կանցկացնեն երեք ստուգողական հանդիպում: Երեւանի «Փյունիկը», որն արդեն մեկ հավաք անցկացրել է Թուրքիայում, հաջորդը նախատեսել է Կիպրոսում: Բարձագույն խմբի թիմերից միայն Երեւանի «Արարատը» չի նախատեսել արտասահմանյան հավաք: Արարատցիներн առաջնության երկրորդ կեսին կպատրաստվեն իրենց մարզաբազայում՝ Ձորաղբյուրում: