Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Զվարթնոց օդանավակայանի հին շենքի ճակատագիրը. քննարկում (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled2-4

 «Մեդիա կենտրոնում» այսօր անցկացվում է քննարկում՝ «Զվարթնոց օդանավակայանի հին շենքի ճակատագիրը. գնահատկան նոր նախագծին» թեմայով: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը օրերս e-draft.am կայքում քննարկման է ներկայացրել «Զվարթնոց» միջազգային և Գյումրու  «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների Մաստեր Պլանի նախագիծը: Ըստ այս նախագծի՝ նախատեսվում են օդանավակայանում մի շարք բարելավման փոփոխություններ: Առանձին կետով մատնանշվում է «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդման մասին: Մինչդեռ, վերջին տարիներին մի շարք ճարտարապետներ մշտապես պայքարում են Զվարթնոցի հին շենքի պահպանման համար՝ մատնանշելով նրա պատմամշակութային արժեք լինելը:   Բանախոսներն են`   Անահիտ Թարխանյան, ճարտարապետ, Օդանավակայանի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը   Մկրտիչ Մինասյան,  Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ   Գրիգոր Ազիզյան, «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ