Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին դիզվառելիքը լցրել է վարագույրի վրա և սպառնում է հրկիզել այն

Պաշտոնական
mes

Փետրվարի 7-ին, ժամը 17:31-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վարշավյան փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում կա ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացի, ով դիզվառելիքը լցրել է վարագույրի վրա և սպառնում է հրկիզել այն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով: Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը՝ 1936 թ. ծնված Հ. Գ.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: