A
A
Արաս Օզբիլիսը վերջապես ազատվեց թուրքական «գերությունից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն այսօր պայմանագիր է կնքել Տիրասպոլի «Շերիֆի» հետ։ Այդ մասին հայտնում է մոլդովական ակումբի ֆեյսբուքյան էջը։ Արաս Օզբիլիսը «Շերիֆում» առայժմ հանդես կգա վարձավճարով։ Այսօր առավոտյան մեր ֆուտբոլիստը ծանոթացել է թիմի մարզչական շտաբի եւ ֆուտբոլիստների հետ, իսկ երեկոյան կանցկացնի իր առաջին մարզումը։ Նշենք, որ 27-ամյա հայ ֆուտբոլիստի իրավունքները դեռեւս պատկանում են թուրքական «Բեշիկթաշին», որի հիմնական կազմում նա մեկուկես տարում անցկացրել է ընդամենը մեկ հանդիպում։