ՖԻՖԱ-ի ոսկյա գավաթը վերջապես հյուրընկալվեց Երևանում (տեսանյութ)
Հայ ֆուտբոլասերներն այսօր հնարավորություն ստացան մոտիկից տեսնել ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը։ Աշխարհի ամենապատվավոր սպորտային մրցանակը, որը պատրաստված է ավելի քան 6 կգ ոսկուց, այսօր հանրությանը ներկայացվեց Ազատության հրապարակում։ 2006 թվականից սկսած ՖԻՖԱ-ն «Կոկա-Կոլա» ընկերության հետ համատեղ յուրաքանչյուր աշխարհի առաջնությունից առաջ կազմակերպում է գավաթի միջազգային շրջագայություն։ Այս տարի ֆուտբոլի աշխարհի գավաթը կհյուրընկալեն 50 երկրներ։ Վերջիններից թվում առաջին անգամ ընդգրկվել է նաեւ Հայաստանը։ Երեւանում ՖԻՖԱ-ի գավաթը ներկայացրեց 1998թ աշխարհի չեմպիոն, ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Կարամբյոն։ Դա ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պահանջն է, քանի որ գավաթին դիպչելու իրավունք ունեն միայն աշխարհի չեմպիոններն ու երկրների ղեկավարները։ https://youtu.be/OusoJHYGtY8 Քրիստիան Կարեկբյոն իր ելութում նշեց, որ Հայաստանի ֆուտբոլիստներից ճանաչում է Հենրիխ Մխիթարյանին, իսկ հայազագի խաղացողներից՝ նաեւ Յուրի Ջորկաեֆին ու Ալեն Բոգոսյանին, որոնք եղել են իր խաղընկերները։ Գնահատելով Ռուսաստանում կայանալիք այս տարվա աշխարհի առաջնության մասնակիցների շանսերը, ֆրանսիացի ֆուտբոլիստն ասաց, որ չեմպիոնի կոչումը նվաճելու լավ հնարավորություն ունեն Արգենտինայի, Բրազիլիայի եւ Գերմանիայի հավաքականները։ Հավելենք, որ ՖԻՖԱ-ի գավաթը Երեւանից հետո կլինի Թբիլիսիում, ապա՝ Բաքվում։