Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը վստահեցնում է, որ իր խոստացած 840 մլն-ի ներդրումները արվել են. Առավոտ

Քաղաքականություն
aj-karen

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց՝ դուք կոչ էիք արել սփյուռքին ներդրումներ անել Հայաստանում, այդ կոչին ինչքանո՞վ է սփյուռքն արձագանքել: Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ իրոք, ինքը նման կոչ արել է, իսկ թե ինչքանով է արձագանքել սփյուռքը կամ չի արձագանքել, վիճակագրությունը կներկայացնեն այս ամսվա ընթացքում. «Փետրվարին բոլոր նախարարությունները տալու են հաշվետվություն, իսկ այն թվերը, որը ես եմ հայտարարել՝ 830-840 մլն ներդրումային ծրագրեր, այս պահին ամփոփված ունենք եւ բոլոր ծրագրերը, որոնք մենք հայտարարել էինք՝ 856 մլն, եթե հիշողությունս չի դավաճանում, իրագործվել է, որից 580 մլն-ը մասնավոր սեկտորից է: Ցուցակը մոտ օրերս կլինի, կարող եք ուսումնասիրել»: Վարչապետն ասաց, որ բացի իր նշած 856 մլն-ից, 196 մլրդ էլ ներդրումներ են արել մարզերում: Ամբողջն՝ այստեղ