Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Բագրատյանը դեմ է լրագրողների իրավունքն ամրագրող նախագծին (տեսանյութ)

Քաղաքականություն
Ow5wYCOGdBc

ԱԺ-ն այսօր ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Վարչական դատավարության» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, հարց ուղղելով Արփինե Հովհաննիսյանին, նշեց, որ գործող կարգավորումն ավելի օբյեկտիվ է, քան այն, ինչ առաջարկում է նախագծի հեղինակը. «Բանն այն է, որ նախագծով վարչական մարմինը շատ դեպքերում շատ պարզ բացատրություններով կարող է դատարանին թույլ չտալ տեսալուսանկարահանում անել: Տեսալուսանկարահանումը կանխակալ մոտեցման չի կարող հանգեցնել, քանի որ այդ գործընթացն արդեն անաչառ գործընթաց է: Այս կարգավորումով հրապարակայնացման իրավունքը խախտվել է»: Ի պատասխան Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ սկզբունքորեն անհամաձայնություն ունի պատգամավորի հետ ու համաձայն չէ նրա մեկնաբանությունների հետ՝ նշելով, որ վարչական մարմինը շատ հանգիստ կարող է մերժել լրագրողի՝ տեսալուսանկարահանման միջնորդության խնդրանքը՝ ասելով, թե չի ուզում. «Լինում է այն, ինչ դուք քիչ առաջ ասում էիք՝ տեսալուսանկարահանում չի լինի: Կամ հակառակ պատկերը՝ եթե վարչական մարմիը միջնորդում է դատարանին, որ տեսալուսանկարահանում լինի, դատական նիստի մյուս մասնակցի մոտ կարող են կասկածներ առաջանալ՝ ինչո՞ւ լրագրողին թույլատրվեց տեսալուսանկարահանել: Դրա համար երկու կողմերի համաձայնությունը պետք է լինի: Եթե լրագրողական համայնքից այդ ազդակը չստանայի, հավատացեք, ես այն մարդը չեմ, որ փոփոխություն ներկայացնել ուղղակի փոփոխության համար»: Սերգեյ Բագրատյանն անդրդվելի էր իր համոզմունքի մեջ. «Ինչպես Կառավարության նիստերն եք ուզում դռնփակ անել, այնպես էլ այս դեպքում: Այսինքն, այն խնդիրները, որ դուք որոշել եք անել, դա անելու եք ամենակարճ ճանապարհով՝ հանրությանը հրապարակային չդարձնել նիստերը՝ դրանով իսկ խախտելով մարդու իրավունքները: Կարծում եմ՝ որեւէ փոփոխություն մտցնել պետք չէ ու գործող կարգավորումը շատ լավն է»: Արփինե Հովհաննիսյանը հակադարձեց. «Պարոն Բագրատյան, ոչ ոք ձեզ իրավունք չի տվել կասկածի տակ դնել իմ խոսքերը, թե ես լրագրողական համայնքից չունեմ նման դիմում: Կառավարության նիստերի դռնփակ լինելու հարցը այս դահլիճում դեռեւս կքննարկվի, սակայն դա որեւէ կերպ չի վերաբերում այն կարգավորմանը, որ ես եմ առաջարկում: Եթե գործող կարգավորումը լավն է, ապա դուք կքվեարկեք այս նախագծին դեմ»: