Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ Լենինգրադյան փողոցում

Կարևոր լուրեր Պաշտոնական
b86841f454ea63342b237f79ce8e9c14

Փետրվարի 7-ին, ժամը 09:43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 50/3 շենքի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, երկու մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք: Պարզվել է, որ այրվում են հյուրասենյակը, խոհանոցն ու պատշգամը՝ ամբողջությամբ (մոտ 50 քմ), իսկ միջանցքը՝ մասամբ: Տուժածներ չկան: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: