Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ն վիզա չի տրամադրել Մարադոնային

Սպորտ
a1maradona

Աշխարհռչակ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի փաստաբան Մատիաս Մորլան հայտարարել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը իր այցելուին վիզա չի տրամադրում, քանի որ նա քննադատել է այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփին: Ինչպես հայտնում է իսպանական «Էլ Մունդո» թերթը, աշխարհի 1986 թվականի չեմպիոնը ցանկանում է գնալ Մայամի՝ իր նախկին կնոջը՝ Կլաուդիա Վիլյաֆանեին տեսակցելու համար: Սակայն Արգենտինայում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատունը Դիեգո Մարադոնային մերժել է վիզա ստանալու հարցում: Մատիաս Մորլան կարծում է, որ դա կապված է իր այցելուի հայտարարություններից մեկի հետ, որտեղ նա քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին: Մի քանի ամիս առաջ América TV-ի ուղիղ եթերով Դիոգո Մարադոնային հարցրել էին, թե ի՞նչ կարծիք ունի Միացյալ Նահանգների ներկայիս նախագահի մասին: Նա Դոնալդ Թրամփին համեմատել է Չիրոլիտա անունը կրող տիկնիկի հետ, որը մեծ տարածում է ունեցել Արգենտինայում՝ անցած դարի 60-ականների վերջից մինչեւ 90-ականների սկիզբը: Ի դեպ, արգենտինացի ֆուտբոլիստն այնքան էլ լավ հիշողություններ չունի կապված ԱՄՆ-ի հետ, քանի որ 1994թ այդ երկրում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ նրան որակազրկել էին խթանիչներ օգտագործելու համար: Դրանից հետո Միացյալ Նահանգները նրան երկար ժամանակ վիզա չի տրամադրել: 2016-ին ամերիկացիների վերաբերմունքը փոխվել է Դիեգո Մարադոնայի նկատմամբ, եւ նա 22 տարի ընդմիջումից հետո առաջին անգամ մուտք էր գործել այդ երկիր: