Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ Մխիթարյանն ու Օբամեյանգը իրար հետ չեն խաղա Եվրոպայի լիգայում

Սպորտ
a1miki-oba

Լոնդոնի «Արսենալի» նորեկներ Հենրիխ Մխիթարյանն ու Պիեր-Էմերիկ Օբամեյանգը չեն կարող միասին հանդես գալ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլում: Ինչպես տեղեկացնում են անգլիական լրատվամիջոցները, նրանցից միայն մեր ֆուտբոլիստը կարող է մասնակցել եվրոպական մրցաշարին, իսկ ահա գաբոնցի հարձակվողը դրա իրավունքը չունի: Բանն այն է, որ երկու ֆուտբոլիստներն էլ իրենց նախկին ակումբների՝ համապատասխանաբար «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, հանդես են եկել չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Սակայն, քանի որ գերմանական ակումբն իր խմբում զբաղեցրել է 3-րդ տեղը եւ տեղափոխվել Եվրոպայի լիգա, ուստի ՈՒԵՖԱ-ի կանոնադրության համաձայն, «Արսենալը» Պիեր-Էմերիկ Օբամեյանգին չի կարող հայտավորել այդ մրցաշարում: «Մանչեսթեր Յունայթեդը» ելույթները շարունակում է չեմպիոնների լիգայում, ուստի Հենրիխ Մխիթարյանը խնդիրներ չունի Եվրոպայի լիգայում գրանցվելու հարցում:   Ի դեպ, ֆուտբոլիստները միասին չեն կարող խաղալ նաեւ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում, որտեղ «Արսենալը» հանդիպելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ: Այս դեպքում Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի խաղը, քանի որ իր նախկին թիմի կազմում արդեն մասնակցել է այդ մրցաշարում: Պիեր-Էմերիկ Օբամեյանգը նման խնդիր չունի, քանի որ նոր է Գերմանիայից տեղափոխվել Անգլիա: