Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անգլիական ակումբները մեկ օրում ռեկորդային գումար են վատնել

Սպորտ
a1anglia-transfer

2018 թվականի ֆուտբոլի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները նոր խաղացողների ձեռքբերման համար ծախսել են 489 մլն եվրո: Ինչպես տեղեկացնում է BBC հեռուստաընկերությունը, դա նոր ռեկորդ է: Տրանսֆերային պատուհանի միայն վերջին օրը ակումբները վատնել են 170 մլն եվրո, ինչը նույնպես նոր ռեկորդ է: Ամենաթանկ տրանսֆերը իրականացրել է Լոնդոնի «Արսենալը», որը 63,7 մլն եվրոյով ձեռք է բերել Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին: Նախկին ռեկորդը անգլիական ակումբները սահմանել էին 2011 թվականի ձմռանը, երբ ֆուտբոլիստներ գնելու համար ծախսել էին 233 մլն եվրո: