Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստան – Ադրբեջան ֆուտբոլային խաղը շատ խնդիրներ կստեղծի». ադրբեջանցի չինովնիկ

Սպորտ
a1hajastan-adrbejan

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էլհան Մամեդովը խոսելով Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի հետ հանդիպելու հնարավորության մասին, ասել է, որ այդ խաղը շատ խնդրահարույց կարող է դառնալ: «Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կարող է մենք հանդիպենք նրանց հետ: ՈՒԵՖԱ-յից մեզ այդ առթիվ հայտնել են, որ եթե երկու երկրների միջեւ խաղ տեղի ունենա, ապա իրենք են որոշելու, թե որտեղ եւ ինչպես են անցկացնելու այն: Սակայն այդ հանդիպման շուրջ շատ մեծ թվով խնդիրներ կստեղծվեն, քանի որ առաջ կգան նաեւ բազմաթիվ տեխնիկական հարցեր», - ասել է ադրբեջանական ֆուտբոլի ղեկավարը: Հիշեցնենք, որ ֆուտբոլի Ազգերի լիգան մեկնարկելու է այս տարվա սեպտեմբերին եւ ավարտվելու է նոյեմբերին: Ընտրական խմբերում հաղթող թիմերը մտնելուն են փլեյ-օֆֆ, որտեղ խաղարկելու են Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգրեր: Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները ընդգրկված են D դիվիզիոնի տարբեր խմբերում: Հաջող հանդես գալու դեպքում երկու երկրների ընտրանիները կարող են մրցակից դառնալ փլեյ-օֆֆի եզրափակիչում: