Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը մի կերպ ոչ ոքի խաղաց մրցակցի հետ

Սպորտ
a1chess-levon-1

Ջիբրալթարում ընթացող շախմատի Մասթերս կարգի մրցաշարում այսօր կայացան 5-րդ տուրի պարտիաները։ Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց իսրայելցի գրոսմայստեր Ալեքսանդր Հուզմանի հետ: Մեր շախմատիստն անհաջող խաղարկեց պարտիայի սկիզբը եւ հայտնվեց դժվարին իրավիճակում: Սակայն, սպիտակներին հաջողվեց չեզոքացնել սպառնալիքը եւ քայլերի կրկնության օգնությամբ հաշտության հասան: Այդպիսով, Լեւոն Արոնյանը հերթական կորուստը կրեց եւ այժմ 3,5 միավորով ընթանում է 23-րդ հորիզոնականում: Մեր շախմատիստն արդեն բավականին հետ է մնում մրցաշարի ընդգծված առաջատար Հիկարու Նակամուրայից, որն այսօր տարավ հինգերորդ անընդմեջ հաղթանակը եւ էլ ավելի մեծացրեց մրցակիցների նկատմամբ ունեցած միավորների առավելությունը: