Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք էլ մեր ժամանակների նվագախմբի տղաներն ենք» (տեսանյութ)

Մշակույթ
zin

«Մեկը՝ բոլորի և բոլորը մեկի համար։ Սա բանակում օրենք է։ Ու, թե թիկունքը չզգացիր դժվար կլինի։ Նվագախումբը զինվորին դուխ տվողն է: Խոսքից ավելի երաժշտությունն ու երգն է զինվորին ոգեշնչում,- ասում է Զինված ուժերի գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի թմբկահար Աշոտը։ Շուտով նա արդեն կզորացրվի ու շարունակելու է ուսումը։ Կինոռեժիսոր է դառնալու իսկ թմբուկը կմնա որպես հոբբի։ «Նվագախմբի տղաները» ֆիլմը տեսել եք, մենք էլ ժամանակակից նվագախմբի տղաներն ենք»,- կատակում են երաժիշտ զինվորները։ Տղաների սիրած երգը հայկական բանակն է, որ ամեն առավոտ լսում են։ Սակայն շնորհավորել սահմանը պաշտպանող մեր զինվորներին, որ ամեն ժամ վտանգում են իրենց կյանքը ցանկացան «Էրեբունի-Երևանով»։ Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է։