Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԵՖԱ-ն Ադրբեջանի պատճառով հայտնվել է քաղաքական սկանդալի կենտրոնում

Սպորտ
a1uefa-26.01.

Ֆուտբոլի Ազգերի լիգայի վիճակահանությունից հետո Եվրոպայի ֆուտբոլային միությունը՝ ՈՒԵՖԱ-ն, հայտնվել է քաղաքական սկանդալի կենտրոնում: Պարզվում է, որ D դիվիզիոնի նույն խմբում հայտնված Ադրբեջանի ու Կոսովոյի միջեւ չկա դիվանագիտական հարաբերություններ, քանի որ առաջինը չի ճանաչում վերջինիս անկախությունը: Մեր հարեւան երկրի ֆուտբոլի ֆեդերացիան այժմ մտածում է այն մասին, որպեսզի Կոսովոյի հավաքականի հետ խաղը տեղափոխի այլ երկիր: Ամենահավանական տարբերակը Թուրքիան է: Հարկ է նշել, որ 2018 թ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ժամանակ նույնպիսի խնդրի առաջ էր հայտնվել նաեւ Ուկրաինան, որը նույնպես չի ճանաչել Կոսովոյի անկախությունը: Ուկրաինացիները Սերբիայի հետ հարաբերությունները չվատթարացնելու համար չէին ցանկացել սեփական դաշտում ընդունել կոսովցիներին, եւ հակառակը, պատասխան խաղն անցկացնել այդ երկրում: Արդյունքում, ՈՒԵՖԱ-ի որոշմամբ Ուկրաինա – Կոսովո խաղն կայացել էր Լեհաստանում, իսկ պատասխան հանդիպումը՝ Ալբանիայում: