Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ՝ Երևանի «Կովկասի Գերուհի» ռեստորանում

Պաշտոնական
b86841f454ea63342b237f79ce8e9c14

Հունվարի 26-ին, ժամը 00:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 4/6 հասցեում գտնվող «Փարիզ» հյուրանոցից ծուխ է նկատվում:

Նույն ժամին նշված հասցեից ազդանշան է ստացվել նաև «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով: Հյուրանոցի վերելակի հորանից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ամիրյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող «Կովկասի Գերուհի» ռեստորանի ծխատար խողովակում (որն ամրացված է «Փարիզ» հյուրանոցի պատին): Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:51-ին, մարվել՝ 01:02-ին: Այրվել է ծխատար խողովակին ամրացված փայտյա շրջանակը (մոտ 4 գմ):