Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի արտահոսք շենքի մուտքում` հրդեհի բռնկումով

Կարևոր լուրեր Պաշտոնական
3-7-720x430

Հունվարի 25-ին, ժամը 21:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 65 շենքի 1-ին մուտքում գազի խողովակից առկա է արտահոսք` բռնկումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտայի թիվ 61 շենքի 1-ին մուտքում: Պարզվել է, որ գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկումով: Այրվել է արտահոսած գազը: Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և իրականացրել հերթապահություն` մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը: