Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի առաջնությանը

Սպորտ
Artur_Aleksanyan

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը կկայանա հունվարի 28-ին, ԿԱ ՊԵԿ (նախկին «Միկա») մարզադահլիճում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Ինչպես հայտնել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, առաջնությանը չի մասնակցի միայն օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, իսկ մյուս ըմբիշները ներկայումս պատրաստվում են առաջնությանը: «Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա կկազմավորվի այս մրցաշրջանի հավաքականը, որն առաջնության ավարտից հետո Ծաղկաձորում կնախապատրաստվի փետրվարի 23-25-ը Կիեւում կայանալիք միջազգային մրցաշարին», - պարզաբանել է Լեւոն Ջուլֆալակյանը: