Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» Թուրքիա է մեկնել առանց նորեկի

Սպորտ
sport-alashkert-25.01.

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտն» այս գիշեր մեկնել է թուրքական Բելեկ քաղաք, որտեղ կանցկացնի իր առաջին արտասահմանյան ուսումնամարզական հավաքը: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքէջը: 12-օրյա հավաքի ընթացքում թիմում փորձաշրջան կանցնեն մի շարք արտասահմանցի ֆուտբոլիստներ: Ուսհավաքի ժամանակ թիմը կանցկանցի երկու ստուգողական հանդիպում: Փետրվարի 1-ին «Ալաշկերտը» կխաղա Ուզբեկստանի չեմպիոն Տաշքենդի «Լոկոմոտիվի» հետ, իսկ փետրվարի 4-ին կհանդիպի Ղազախստանի բարձրագույն խմբի նորեկ «Կիզիլ Ժարի» հետ: Հավելենք, որ գործող չեմպիոնի նորեկ Կամո Հովհաննիսյանը, որը վերջերս էր պայմանագիր կնքել ակումբի հետ, ավելի շուտ էր մեկնել Թուրքիա, քանի որ փորձաշրջան էր անցնում ղազախական «Ժետիսու» ակումբում: