Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազգերի լիգա. Հայաստանը հանդես կգա D դիվիզիոնի 4-րդ խմբում

Սպորտ
sport-azgeri-liga-24.01.

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլում հանդես կգա D դիվիզիոնի 4-րդ խմբում: Դա հայտնի դարձավ այսօր Շվեյցարիայի Լոզան քաղաքում տեղի ունեցավ վիճակահանության ժամանակ: Հայաստանի հավաքականի հետ նույն խմբում ընդգրկվել են նաեւ Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի եւ Ջիբրալթարի հավաքականները: Խմբային փուլի հանդիպումները կայանալու են 2018 թվականի սեպտեմբեր - նոյեմբեր ամիսներին: Խմբի հաղթողը կմտնի փլեյ-օֆֆ, որտեղ մնացած երեք խմբերի հաղթողների հետ կվիճարկի 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի միակ ուղեգիրը: Այդ խաղերը տեղի կունենա 2020թ գարնանը:  D դիվիզիոնի խմբերի կազմերը. 1-ին խումբ՝ Վրաստան, Լատվիա, Ղազախստան, Անդորա 2-րդ խումբ՝ Բելառուս, Լյուքսեմբուրգ, Մոլդովա, Սան Մարինո 3-րդ խումբ՝ Ադրբեջան, Ֆարերյան կղզիներ, Մալթա, Կոսովո 4-րդ խումբ՝ Մակեդոնիա, Հայաստան, Լիխտենշտեյն, Ջիբրալթար