Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազգերի Լիգա. Հայաստանի հավաքականի ամենացանկալի մրցակիցները երեքն են

Սպորտ
a1azgeri-liga

Այսօր Երեւանի ժամանակով 15:00-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Այն նոր մրցաշար է: Եվրոպական բոլոր հավաքականները նախապես բաժանվել են 4 դիվիզիոնների՝ ըստ իրենց վարկանիշների: Հայաստանի ընտրանին ընդգրկվել է D դիվիզոնում, ուր հանդես են գալու ամենացածր վարկանիշ ունեցող 16 հավաքականները: Դրանք նախապես բաժանվել են 4 զամբյուղների. 1-ին զամբյուղ՝ Մակեդոնիա, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան 2-րդ զամբյուղ՝ Հայաստան, Լատվիա, Ֆարերյան կղզիներ, Լյուքսեմբուրգ 3-րդ զամբյուղ՝ Ղազախստան, Մոլդովա, Լիխտենշտեյն, Մալթա 4-րդ զամբյուղ՝ Անդորա, Կոսովո, Սան Մարինո, Ջիբրալթար Վիճակահանությամբ դրանք կկազմավորեն 4 խմբեր՝ 4-ական թիմերով, ընդ որում նույն զամբյուղում գտնվող թիմերը չեն կարող ընդգրկվել նույն խմբում: ՈւԵՖԱ-ի Գործկոմի որոշմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներն այդ փուլում չեն կարող հանդիպել իրար: Ելնելով զամբյուղների կազմերից, մեր ընտրանու համար ցանկալի մրցակիցներ կարող են լինել Վրաստանը, Մոլդովան եւ Կոսովոն: Պատճառն այն է, որ որքան մոտ երկիր բաժին հասնի մեզ, այնքան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեծ շահույթ կստանա: Խնդիրն այն է, որ 2016 թվականի Եվրոպայի առաջնությունից սկսած եվրոպական բոլոր ազգային ֆեդերացիաները ֆիքսված գումար են ստանում հեռուստաիրավունքներից: Ցածր վարկանիշ ունեցող 25 երկրներն ամեն մի ցիկլի համար ստանում են 4-ական մլն եվրո, ուստի որքան քիչ է ճանապարհածախսը, այնքան մեծ է մնացորդը: Այդ առումով Հայաստանի հավաքականի համար ձեռնտու չի նույն խմբում հայտնվել Մակեդոնիայի, Ղազախստանի եւ Ջիբրալթարի հավաքականների հետ: Նշենք, որ Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումները կայանալու են այս տարվա սեպտեմբեր - նոյեմբեր ամիսներին: Յուրաքանչյուր դիվիզիոնի հաղթողը նվաճելու է Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր: