Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց շախմատի Ջիբլարթար Մասթերս մրցաշարը

Սպորտ
a1chess-aronyan-2401

Ջիբլարթարում մեկնարկած շախմատի Մասթերս խոշոր միջազգային մրցաշարի առաջջին տուրում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց հունգարուհի միջազգային վարպետ Անիտա Գարայի հետ: Այսօր նախատեսված 2-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով կհանդիպի հնդիկ միջազգային վարպետ Շարմա Հեմանտի հետ:     Հայաստանի երկրորդ մասնակիցը՝ կանանց գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը մեկնարկային տուրում հաղթել է Նորվեգիայի ներկայացուցիչ Կազիմ Յիլմազին: Այսօր նա սպիտակներով կմրցի հունգարացի գրոսմայստեր Անթալ Գերգեյի հետ:   Հավելենք, որ այս տարի Ջիբլարթար Մասթերսի միջազգային մրցաշարին մասնակցում են 50 երկների 274 շախմատիստ, այդ թվում 92 գրոսմայստեր: Վերջին երեք տարիների մրցաշարի հաղթող է ճանաչվել ամերիկացի Հիկարու Նակամուրան: