A
A
Դահուկասպորտի միջազգային ֆեդերացիան օլիմպիական 3 տեղ է հատկացրել Հայաստանին
Դահուկասպորտի միջազգային ֆեդերացիան Փհենչհան-2018-ի օլիմպիական խաղերում Հայաստանին երեք տեղ է հատկացրել: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Դահուկավազքի տղամարդկանց հավաքականը նվաճել է մեկ ուղեգիր, իսկ կանանց թիմը ստացել է սպիտակ քարտ: Եւս մեկ սպիտակ քարտ ստացել է լեռնադահուկային սպորտի տղամարդկանց հավաքականը: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ-ի լրատվականին տեղեկացրել է, որ առաջիկա օրերին կհրավիրի ֆեդերացիայի նախագահության արտահերթ նիստ, որի ժամանակ կորոշվեն այն մարզիկները, ովքեր հանդես կգան Փհենչհանում: Հավելենք, որ 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը կմեկնարկեն փետրվարի 9-ին: