Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպական բասկետբոլում Հայաստանին ու Ադրբեջանին չեն տարանջատել

Սպորտ
a1basketbol

Գերմանիայի Ֆրեյզինգ քաղաքում տեղի է ունեցել բասկետբոլի Եվրոպայի 2021 թվականի առաջնության նախընտրական 2-րդ փուլի վիճակահանությունը:   Ինչպես հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր հավաքականը նախընտրական առաջին փուլը առաջին տեղով հաղթահարելու դեպքում կհայտնվի 2-րդ փուլի A ենթախմբում, իսկ լավագույն երկրորդ հորիզոնականով դուրս գալու դեպքում կհայտնվի B ենթախմբում:   Եվրո-2021-ի նախըտնրական 2-րդ փուլին մասնակցելու են աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում խմբերում վերջին հորիզոնականները զբաղեցրած հավաքականները: Դրանց անունները պարզ կդառնան այս տարվա հունիս ամսին:   Միաժամանակ հայտնի են դարձել բասկետբոլի Հայաստանի պատանեկան հավաքականների առաջիկա մրցակիցները: Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը 2018թ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում հանդես կգա A ենթախմբում, որտեղ մեր ընտրանու մրցակիցներն են լինելու Ավստրիայի, Ադրբեջանի, Սան Մարինոյի, Ալբանիայի եւ Մոլդովայի այդ տարիքային հավաքականները:   Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում կհանդիպի Մոլդովայի, Իռլանդիայի, Մոնակոյի եւ Մալթայի հավաքականների հետ: Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը հանդես կգա Եվրոպայի 2018 թվականի Բ դիվիզիոնի առաջնությունում: Մեր ընտրանին վիճակահանությամբ հայտնվել է C ենթախմբում, որտեղ կմրցի Ռուսաստանի, Հունգարիայի, Չեխիայի, Հոլանդիայի եւ Լյուքսեմբուրգի հավաքականների հետ: