Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Շիրինյանը՝ ՌԴ-ից զենք գնելու և ԱՄՆ-ի պատժամիջոցներից սպասվող հետևանքների մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
shirinyan

Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկը «Ամերիկայի Ձայն»-ին ասել էր, որ վատ չէր լինի, եթե ռուսական զենքերը դադարեին Հարավային Կովկաս գալ: Թեեւ հավանաբար պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների համար որոշակի բացառություններ կարվեն, այնուամենայնիվ, Ռուսաստանից խոշոր քանակությամբ զենք գնողները, այդ թվում եւ Ադրբեջանն ու Հայաստանը, կարող են անակնկալների հանդիպել: Քաղաքագետ Լևոն Շիրինյանն ասում է, որ «կարող է»-ն պետք է չեզոքացնենք և աշխատենք: Մենք Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերության, միջազգային իրավունքի մեջ ենք, իսկ Ադրբեջանը՝ ոչ: «Հիմա ինչքանով կաշխատենք, ինչքանով ոչ՝ կախված է այլ բաներից: Կսկսենք խավիարային դիվանագիտությունի՞ց տգետ-տգետ դուրս տալ, թե՞ չէ: Պիտի պրոֆեսիոնալ աշխատանքը բարձր մակարդակով լինի: Բա լոբբիստական կառույցներն ինչի՞ համար են: Մենք ունենք այդ հնարավորությունը»,-ասում է նա: Հիշեցնենք,  որ Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, նախկին դեսպան Ջոն Հերբսթը նույնպես փոքր է գնահատել պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների դեմ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը, սակայն, ավելացրել է, որ  պատժամիջոցների ենթարկված ռուսական ընկերությունների հետ գործարքներ կնքողները պետք է պատրաստ լինեն որոշակի հետեւանքների: