Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասնա Ծռերի անդամները լքեցին դահլիճը

Հասարակություն
sasna-crer2

Սասնա Ծռեր խմբի 11 անդամների գործով դատական նիստին ներկա բոլոր ամբաստանյալներն այսօր որոշեցին լքել նիստերի դահլիճը, այդ կերպ իրենց աջակցությունը հայտնելով Սասնա Ծռեր խմբի այն անդամներին, ովքեր հացադուլ են հայտարարել։ Դատավորը նրանց թույլ չէր տալիս հեռանալ, նշելով, որ խախտում են դատական նիստի կարգը։ Այնուամենայնիվ, դատավորը որոշեց նրանց հինգ ժամով անձամբ հեռացնել նիստից, որից հետո պաշտպանները որոշեցին նույնպես  լքել նիստերի դահլիճը, հայտարարելով, որ իրենց պաշտպանյալները հրաժարվել են իրենց ծառայություններից։ Դատավորը նրանց նույնպես թույլ չէր տալիս հեռանալ, սակայն պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանը լքեց նիստերի դահլիճը։ Դատավորը որոշեց հեռանալ խորհրդակցական սենյակ, պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառելու համար։ Նիստին ներկա մյուս բոլոր պաշտպանները հայտարարեցին, որ ընդիջունից հետո չեն վերադառնալու դահլիճ։