Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի գեղասահորդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Սպորտ
a1gexasahq

Հունվարի 15-21-ը Մոսկվայում կանցկացվի գեղասահքի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնեն Սլավիկ Հայրապետյանը եւ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգը, իսկ Անաստասիա Գալուստյանի մասնակցությունը հարցականի տակ է: Այդ մասին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքին հայտնել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը: «Օրերս Սլավիկ Հայրապետյանն ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու-Դաբիում մասնակցեց FBMA Trophy միջազգային մրցաշարին, որտեղ ընդամենը երկու գեղասահորդ հանդես եկավ: Սլավիկն իր ծրագիրը լավ կատարեց եւ գերազանցեց Իռլանդիան ներկայացնող իր միակ մրցակցին: Նա վերադարձել է Երեւան եւ իր հոր, մարզիչ Սամվել Հայրապետյանի գլխավորությամբ շարունակում է պատրաստվել Մոսկվայի մրցելույթներին: Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի մյուս անդամներին, ապա Թինան ու Սիմոնը հիմա մարզվում են Կանադայում, որտեղից անմիջապես կմեկնեն մրցավայր: Անաստասիա Գալուստյանն ոտքի վնասվածքից դեռ չի վերականգնվել: Նա շարունակում է բուժում ստանալ: Հուսամ, որ մինչեւ Եվրոպայի առաջնությունը նա կվերականգնվի»,- նշել է ֆեդերացիայի նախագահը: