Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մեկնել է Դուբայ (տեսանյութ)

Սպորտ
Untitledjd

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբը օգտվել է առաջնությունում դադարից և ուսումնամարզական հավաք կանցկացնի Դուբայում:  14 օրվա ընթացքում անցկացրած 5 խաղերից հետո մանկունիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն որոշել է, որ պետք է փոխել մարզումային պայմանները: «Մեզ ժամանակ է պետք վերականգնվելու համար, բայց նաև անհրաժեշտ է մարզվել: Խաղերի խելահեղ շարքի ընթացքում մենք բավարար ժամանակ չունեինք, որպեսզի ուշադրություն դարձնեինք մանրուքներին: Այս ուղևորությունը ավելի շատ վերականգնվելու համար է, բայց նաև` հաջորդ խաղերին նախապատրաստելու համար: Ուզում ենք մի քանի տակտիկական սխեմա փորձարկել: Դա լավ կլիներ մրցաշրջանի երկրորդ հատվածի համար», – ասել է Մոուրինյուն: