Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի Հայաստանի կանանց առաջնությունը՝ ուժեղացված կազմով

Սպորտ
sport-chess-armenia

2018 թվականի հունվարի 11-23-ը Երեւանում` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, կանցկացվեն  Հայաստանի տղամարդկանց 78-րդ եւ կանանց 73-րդ առաջնությունները: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մրցաշարերի բացման հանդիսավոր արարողությունները տեղի կունենան հունվարի 11-ին` ժամը 15:00-ին: Առաջին տուրի պարտիաները կսկսկեն հունվարի 12-ին` ժամը 15:00-ին: Առաջնությունները կանցկացվեն շրջանային մրցակարգով: Տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, իսկ կանանցը` միջազգային կարգի մրցավար Ջուլետա Նահատակյանը: Ի դեպ, արդեն հայտնի են կանանց առաջնության մասնակիցները: Դրանց թվում են նաեւ Հայաստանի հավաքականի երեք անդամները՝ Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գեւորգյանը: Նրանց հետ մեդալների համար պայքար կմղեն նաեւ միջազգային վարպետներ Աննա Հայրապետյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Սոնա Ասատրյանը, ՄՎ թեկնածուներ Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը, Նարե Առաքելյանը: