Շնորհիվ Սևանա լճի՝ Էլեկտրաէներգիայի վաճառքից առաջացել է լրացուցիչ շահույթ
Կառավարության տարեվերջյան նիստին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշեց, որ հիմք ընդունելով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքը, ըստ որի` լճից բաց թողնվող ջրի՝ 170 մլն խմ-ն գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից էներգահամակարգի ընկերություններում առաջացել է լրացուցիչ շահույթ, նախարարությունը արտաբյուջետային հաշիվ է բացելու. «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և ՀԷՑ ՓԲԸ-երը առաջացած լրացուցիչ շահույթի գումարները այդ հաշվին կփոխանցեն, որով կկառավարվեն 170 մլն խմ-ից ավելի ջրառից առաջացած ֆինանսական միջոցները: Երկու ընկերությունները փոխանցել են արդեն 1 մլրդ 650 մլն դրամ։ Մինչեւ Կառավարության հաստատմանը կներկայացնենք այն ծախսերի ուղղությունները, ըստ որոնց Կառավարությունը նպատակահարմար կգտնի այս գումարներն օգտագործել»։