A
A
Հանրապետության որոշ ավտոճանապարհների ձյուն, բուք և մառախուղ է.Լարսը փակ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի, Վայքի և Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքում բուք է: Մասիսի, Արտաշատի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մ, Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում տեսանելիությունը 40-50 մետր է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Դեկտեմբերի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են տեղումներ և մառախուղ: 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն, իսկ Լոռու մարզում, Գեղրաքունիքի մարզի Վարդենիս քաղաքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ թույլ ձյուն, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է, Վարդենյաց լեռնանցքում՝ բուք: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված մոտ 168 բեռնատար և 81 մարդատար ավտոմեքենա: