A
A
Մարիա Գեւորգյանը զբաղեցրեց 5-րդ տեղը
Կանանց շախմատի Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գեւորգյանը 5-րդ տեղը զբաղեցրեց Շարժայում կայացած կանանց շախմատի միջազգային մրցաշարում: Մեր շախմատիստուհին 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ Կարինա Շեպկովսյայի եւ Աննա Զոզուլյայի հետ բաժանեց 3-5-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով նա ի վերջո ճանաչվեց 5-րդը: Մրցաշարի հաղթող դարձավ լեհ գրոսմայստեր Մոնիկա Սոչկոն, որը կես միավոր շատ էր վաստակել: Մեր մյուս մասնակից Արմինե Բաբայանը 6,5 միավորով մրցաշարն ավարտեց 8-րդ հորիզոնականում: Հայաստանի երրորդ պատվիրակ Սուսաննա Գաբոյանը վաստակեց 5,5 միավոր եւ զբաղեցրեց 23-րդ տեղը: Հավելենք, որ Մարիա Գեւորգյանը եւ Արմինե Բաբայանը պարգեւատրվել են համապատասխանաբար 500 եւ 200 դոլարի չափով: