Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի Հայաստանի 2018թ առաջնությունները կմեկնարկեն հունվարի 11-ին

Սպորտ
a1chess-armenia

2018 թվականի հունվարի 11-23-ը Երեւանում` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, կանցկացվեն  շախմատի Հայաստանի տղամարդկանց 78-րդ եւ կանանց 73-րդ առաջնությունները: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:   Մրցաշարերի բացման հանդիսավոր արարողությունները տեղի կունենան հունվարի 11-ին,  ժամը 15:00-ին: Առաջին տուրի պարտիաները կմեկնարկեն հունվարի 12-ին, ժամը 15:00-ին: Առաջնություններն անցկացվելու են շրջանային մրցակարգով: Կանոնադրության համաձայն, մրցաշարերում լավագույն արդյունք ցույց տված շախմատիստները կընդգրկվեն Հայաստանի ազգային հավաքականների կազմեր:   Տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, իսկ կանանցը` միջազգային կարգի մրցավար Ջուլետա Նահատակյանը: