Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրգործ. Շքամուտքում բնակիչը ենթարկվել է ավազակային հարձակման

Կարևոր լուրեր Պաշտոնական
qnnchakan

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակչի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: 2017թ. դեկտեմբերի 20-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբելյան փողոցի շենքերից մեկի մուտքում դիմակավորված երկու անձ դանակի սպառնալիքով բնակչից հափշտակել են «Այֆոն 6Ս» տեսակի բջջային հեռախոսը, կանխիկ գումար, դրամապանակը, որի մեջ եղել է անձնագիր, բանկային քարտեր և այլ փաստաթղթեր: Հաշվի առնելով, որ հաղորդումն առերևույթ պարունակում է ենթադրյալ հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ ՀՀ  ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 324-րդ հոդվածի 1-ին մասով, տղամարդը ճանաչվել է տուժող և  հարցաքննվել, կատարվել դեպքի վայրի զննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե