Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներկայացվել է 60 գաղափար՝ ՀՀ-ից և սփյուռքից

Պաշտոնական
DFA5

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Խորհրդին են ներկայացվել զբոսաշրջության զարգացման նպատակով հայտարարված «Ձևափոխի՛ր» մրցույթի եզրափակիչ փուլում ընդգրկված ծրագրերը, որից հետո խորհուրդն ամփոփել և ընտրել է մրցույթի 3 լավագույն բիզնես ծրագրերը: Միջազգային և պետական կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներից կազմված ժյուրին լավագույն 5 ծրագրերն ընտրել է նախ դիտարկելով առաջին փուլում Հայաստանից ու Սփյուռքից ներկայացված 60 գաղափարներ, իսկ հաջորդ փուլերում արդեն քննարկելով դրանցից 20 լավագույնի բիզնես ծրագրերը՝ ընտրել է հաղթողներին: