Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխաների որդեգրման համակարգում կոռուպցիա կա. Մանե Թանդիլյան

Քաղաքականություն
HySlcHoBuiQ

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր «Ընտանեկան օրենսգրքում» եւ կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, մեջբերելով օրենքին կից տեղեկանքից, նշեց, որ մեկ տարում 245 որդեգրել ցանկացողներ են եղել, սակայն որդեգրվել է 47-ը. «Այսինքն, ստացվում է՝ միայն 20 տոկոսին է թույլատրվել: Ուզում եմ հասկանալ՝ այս թվերը, որ բերում եք, լա՞վ է, վա՞տ է, ինչի՞ հետ եք համեմատում: Սրանք անհասկանալի թվեր են, որոնք ոչինչ չեն ասում»: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոնյանն ի պատասխան նշեց, որ թվերը ներկայացված են, որպեսզի դինամիկան երեւա. «Ամբողջ գաղափարախոսությունն այն է, որ երեխան հնարավորինս պետք է դաստիարակվի ընտանիքում, այսինքն՝ համապատասխան հաստատություններից՝ մանկատներից դուրս: Այսինքն, թիվը լավ կլինի, եթե մենք կարողանանք նվազեցնել մանկատներում երեխաների թիվը այլ մեխանիզմներով՝ որդեգրման, խնամատար ընտանիքներում խնամատարությամբ տեղափոխենք, քանի որ դա է բնականը, դրանք են միջազգային ստանդարտները: Ունենք գրանցված 171 տեղացի եւ 80 օտարերկրացի, որոնք ցանկանում են երեխա որդեգրել, մենք ունենք 200-ից ավելի երեխա, ու միայն 49-ն են որդեգրվել, ընդ որում՝ նրանց ոչ բոլորի հետ կապված պրոցեսն է ավարտվել՝ միայն 38-ի դեպքում ենք վերջրացրել: Լավ չէ, քանի որ խնդիր ունենք, որպեսզի ավելի շատ երեխաներ խնամվեն ընտանիքներում»: Տիկին Թանդիլյանը նշեց, որ կա կոռուպցիա՝ երեխաների որդեգրման համակարգում. «Ինքս առնչվել եմ: Ուզում եմ հասկանալ՝ այս նախագիծը որդեգրման արհեստական խոչընդոտները հաղթահարո՞ւմ է, թե ոչ»: «Այո: Մենք կրթական համակարգում խնդիր ունենք. աուտիզմով երեխաները միայն արտասահմանում են որդեգրվում կամ մի երեխա կար, որ շատ հնայիչ ու գեղեցիկ էր, սակայն ոտքերը թույլ էին ու միայն այդ պատճառով նրան չորդեգրեցին»,- արձագանքեց փոխնախարարը: