Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոուրինյո. Հնարավոր է` Մխիթարյանը Բրիսթոլի հետ խաղում դաշտ դուրս գա(տեսանյութ) (տեսանյութ)

Սպորտ
jose

Վաղը կայանալիք Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության «Բրիսթոլ Սիթիի» հետ խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում փոփոխություններ կլինեն: Այս մասին հայտնել է «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն` նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ: Պորտուգալացի մասնագետը հավանական է համարել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում կլինի Հենրիխ Մխիթարյանը: «Կարող եմ ասել, որ կազմում կլինեն փոփոխություններ: Հավանական է` Մխիթարյանը վաղը մեկնարկային կազմում լինի: Մեզ համար շատ կարևոր հանդիպում է: Խաղալու հնարավորություն պետք է ստանան բոլորը, իսկ պահեստայինների նստարանը պետք է բալանսավորված լինի: Դաշտում բոլորի համար տեղը չի բավարարի»,- ասել է Մոուրինյոն: