Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միլիոններ՝ «գոլդ» հեռախոսահամարների համար

Կարևոր լուրեր Հասարակություն
auction_beeline

Այսօր, ժամը 20։00-ին կմեկնարկի Beeline-ի պրեմիում հեռախոսահամարների աճուրդը bid.beeline.am կայքում: Այս հարթակը, որից հնարավոր է գնել հեռախոսահամարներ փակ ցուցակից, գործարկվել է մեկ ամիս առաջ։ Նշված հեռախոսահամարներից յուրաքանչյուրը ունի հաստատված շուկայական գին, որն աճուրդի մեկնարկի պահին կիջեցվի, իսկ վերջնական արժեքը կորոշվի աճուրդի ընթացքում։ Աճուրդը կտևի 24 ժամ, որից հետո հեռախոսահամարները դուրս կգան ազատ վաճառքից։ Արժեքով 3 000 000 դրամը չգերազանցող համարների ձևակերպման դեպքում Beeline-ն առաջարկում է անվճար առաքում Հայաստանում ցանկացած հասցեով կամ հաճախորդի կողմից նախընտրած վաճառքի և սպասարկման գրասենյակ։ 3 000 000 դրամը գերազանցելու դեպքում գնորդը պետք է այցելի որևէ վաճառքի և սպասարկման գրասենյակ։