Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

London Chess Classic. Լեւոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կառլսենին

Սպորտ
a1chess-london-1-1

Լեւոն Արոնյանն ավարտեց ելույթները Լոնդոնում անցկացվող Chess Classic սուպերմրցաշարում: Այսօր կայացած վերջին 9-րդ տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով հանդիպեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Լեւոն Արոնյանը բավականին հաջող սկսեց պարտիան եւ դիրքային առավելություն ստացավ: // Սակայն նա չկարողացավ զարգացնել գրոհը: Հակառակը, մեր շախմատիստը հայտնվեց ցայտնոտում եւ կոպիտ սխալ թույլ տվեց: Աշխարհի չեմպիոնն օգտվեց այդ զեղումից եւ տիրեց նախաձեռնությանը: 53-րդ քայլից հետո Լեւոն Արոնյանը ստիպված կանգնեցրեց ժամացույցը: Այդպիսով, մեր շախմատիստն առաջին ու միակ պարտությունը կրեց Լոնդոնում եւ վաստակած 4 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղը:  Մրցաշարի հաղթող դարձավ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որը թայ բրեյքում պարտության մատնեց նույնպես 6 միավոր վաստակած ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն: