Չեմպիոնների լիգա. «Ռեալը» փլեյ-օֆֆում կհանդիպի «ՊՍԺ»-ի հետ
Այսօր ՈՒԵՖԱ-ի նստավայր Նիոնում տեղի ունեցավ չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Անցած խաղարկության հաղթող Մադրիդի «Ռեալը» այս փուլում կհանդիպի մրցաշարի ֆավորիտներից մեկի՝ Փարիզի «ՊՍԺ»-ի հետ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, քառորդ եզրափակիչ մտնելու համար կհանդիպի իսպանական «Սեւիլյայի» հետ: Ահա վիճակահանության ամբողջ արդյունքը «Յուվենթուս» (Իտալիա) - «Տոտենհեմ» (Անգլիա) «Բազել» (Շվեյցարիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) «Պորտու» (Պորտուգալիա) – «Լիվերպուլ» (Անգլիա) «Սեւիլյա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) «Ռեալ» (Իսպանիա) - «ՊՍԺ» (Ֆրանսիա) «Շախտյոր» (Ուկրաինա) - «Ռոմա» (Իտալիա) «Չելսի» (Անգլիա) – «Բարսելոնա» (Իսպանիա) «Բավարիա» (Գերմանիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա) Առաջին խաղերը տեղի կունենան փետրվարի 13-ին եւ 14-ին: