Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ է Ժոզե Մոուրինյոն շշով հարվածել մրցակցի դարպասապահին

Սպորտ
a1mou

Անգլիայի առաջնության 16-րդ տուրում կայացած մանչեսթերյան դերբիից հետո տհաճ միջադեպ է տեղի ունեցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի եւ «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնի միջեւ: Ինչպես տեղեկացնում է The Telegraph թերթը, խաղից հետո «Սիթիի» ֆուտբոլիստները բավական բուռն են նշել իրենց հաղթանակը, ինչը դուր չի եկել պորտուգալացի մասնագետին: Ժոզե Մոուրինյոն մոտեցել է մրցակցի հանդերձարանին եւ փորձել «լռեցնել» հաղթանակը նշող ֆուտբոլիստներին: «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահը նրա հետ լեզվակռվի է բռնվել, որը էլ ավելի է զայրացրել պորտուգալացի մասնագետին: Նա պլաստիկե շշով հարվածել է բրազիլացի ֆուտբոլիստի գլխին, ինչը լարվածության նոր առիթ է տվել: Արդյունքում, քաշքշուկ է սկսել մարզիչների եւ ֆուտբոլիստների միջեւ: Արդյունքում, բոլորից շատ տուժել է «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Միկել Արտետան, ում հոնքն է պատռվել: Ընդհարմանը մասնակցել է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն: Կողմերը հանգստացել են միայն անվտանգության աշխատակիցների միջամտությունից հետո: Հիշեցնենք, որ մանչեսթերյան դերբիում «Սիթի»-ն հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթանակ է տարել եւ էլ ավելի առաջ պոկվել «Յունայթեդից»: Թիմերի մինչեւ եղած տարբերությունն այժմ կազմում է 11 միավոր: