A
A
Ուղիղ. «ՄանՅու.» - «ՄանՍիթի». Հենրիխ Մխիթարյանը բացակայում է (տեսանյութ)
Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում միմյանց հետ կհանդիպեն առաջնության երկու ընդգծված առաջատարները: Երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդն» իր հարկի տակ կընդունի մրցաշարի միանձնյա առաջատար «Մանչեսթեր Սիթիին»: Թիմերն արդեն ներկայացրել են կազմերը: «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը կրկին բացակայում է թիմի հայտացուցակում եւ չի մասնակցի խաղին: «Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 20:30-ին: Ֆուտբոլասերները մանչեսթերյան դերբին կարող են ուղիղ եթերով հետեւել նաեւ մեր կայքէջում՝ ստորեւ: