Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

London Chess. Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց եւ ամրապնդվեց 1-ին տեղում

Սպորտ
a1chess-london-9.12.

Լոնդոնում ընթացող London Chess Classic FIDE OPEN մրցաշարում այսօր կայանում է վերջին 9-րդ տուրը: Մրցաշարի միանձնյա առաջատար Հրանտ Մելքումյանը սպիտակներով շատ արագ ոչ-ոքի խաղաց իր գլխավոր մրցակցի՝ ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Մոտիլյովի հետ: Նա վաստակեց 7,5 միավոր եւ վերջնականապես ամրապնդվեց 1-ին հորիզոնականում: Նա գործնականում դարձավ մրցաշարի հաղթող, քանի որ իրեն հետապնդող շախմատիստներից միայն Գաբրիել Սարգսյանն ունի բարձր վարկանիշ (այս մրցումներում հավասար միավորի դեպքում տեղերը բաշխում են ըստ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի), որն այժմ պայքարում է անգլիացի գրոսմայստեր Ջոնաթան Հոուկինսի հետ: Եթե մեր շախմատիստը հաղթի, ապա Հրանտ Մելքումյանն ու նա կկիսեն 1-2-րդ տեղերը: