A
A
Աբրահամ Խաշմանյան հեռացել է «Ալաշկերտից»
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը չի երկարաձգել թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի եւ մարզիչ Աշոտ Գրիգորյանի պայմանագրերը, որոնց ժամկետը լրացել է դեկտեմբերի 2-ին: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ըստ աղբյուրի, վերը նշված մարզիչները իրենց կարիերան շարունակելու են Ղազախտանի առաջնության մասնակից Կարագանդայի «Շախտյորում»: Միաժամանակ թիմի մարզչական շտաբում ընդգրկված Արկադի Չիլինգարյանը, Արմեն Տոնոյանը եւ Արմեն Կիրակոսյանը շարունակելու են աշխատել ակումբում: «Ալաշկերտի» նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա առաջիկայում: