Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի են Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկների թեկնածուները

Սպորտ
a110-marzik

«Հայաստանի Հանրապետության տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգի համաձայն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հրապարակել է տարվա 10 լավագույն մարզիկների մրցույթին մասնակցելու թեկնածուների անվանացանկը: Այդ մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Անվանացանկում ընդգրկված են տարբեր մարզաձեւերի 25 մարզիկ-մարզուհի, սկսած աշխարհի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանից, վերջացրած ազատ ոճային Վալոդյա Ֆրանգուլյանով: Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկն այստեղ: